Ամսական և տարեկան եկամուտների կառավարման ձևանմուշ

Ամսական և տարեկան եկամուտների կառավարման ձևանմուշ

Անվճար

Պրոդուկտի մասին

Եկամուտներ և Ծախսեր էջերում պարզապես գրանցում ես ամսաթիվը, գումարը և ցանկից ընտրում կատեգորիան՝ աշխատավարձ, ֆրիլանս, սննդամթերք, կոմունալ վճարներ, տրանսպորտ և այլն։ Կատեգորիաները կարող ես փոխել և ավելացնել քո ցանկությամբ։

Ամսական հաշվետվության էջում ընտրում ես ամիսը, և բոլոր տվյալներն ակնթարթորեն թարմանում են։ Կտեսնես ընդհանուր եկամուտն ու ծախսը, մնացորդը և օրական միջին ծախսը։ Գրաֆիկների միջոցով կտեսնես, թե որ օրերին ես ամենաշատը ծախսել և որ ուղղություններով է գնացել գումարիդ մեծ մասը։

Իսկ «Դրամապանակի վիճակը» ցույց կտա՝ եկամտիդ քանի տոկոսն է մնացել, և արդյոք լավ ես կառավարում բյուջեդ, թե դրամապանակդ արդեն լացում է։

Տարեկան ամփոփման բաժնում կտեսնես՝ որ ամսում ես ամենաշատը խնայել, որ ամսում՝ ամենաշատը ծախսել, և յուրաքանչյուր կատեգորիայի վրա որքան է ծախսվել։

Գրանցվիր անվճար և ներբեռնիր։