Ֆինանսական գրագիտություն երեխաների համար | Ինչ պետք է իմանա Ձեր երեխան փողի մասին

5.0
(3 Կարծիքներ)
Finance Academy

Հեղինակ

Finance Academy

Ֆինանս Ակադեմիան հարթակ է, որը բարդ ֆինանսական գաղափարները դարձնում է պարզ, հասանելի, և կիրառելի բոլորի համար։ Մենք տրամադրում ենք գործնական գիտելիք և գործիքներ սեփական ֆինանսները գրագետ կառավարելու և կայուն ֆինանսական ապագա կառուցելու համար։ Ֆինանսական ազատությունը սկսվում է կրթությունից, իսկ Ֆինանս Ակադեմիան կդառնա Ձեր վստահելի ուղեկիցը այդ ճանապարհին։

 

Սովորե՛ք Ձեզ հարմար ժամի և ցանկացած վայրից։

Այսօր երեխաները բավականին վաղ տարիքից են առնչվում փողին։ Նրանք տեսնում են ինչպես ենք վճարում քարտով կամ հեռախոսով, առցանց գնումներ կատարում, շարունակ հանդիպում են գովազդների, որոնք անընդհատ ինչ-որ բան «ուզելու» ցանկություն են ձևավորում։ 

Բայց այդ ամենի կողքին շատ հաճախ բացակայում է ամենակարևորը՝ բացատրությունը, թե ինչ է փողը, որտեղից է այն գալիս և ինչպես է պետք այն կառավարել։

Դասընթացը կառուցված է այնպես, որ երեխան ոչ միայն ինֆորմացիա ստանա, այլ սկսի մտածել փողի մասին գիտակցված և կիրառել սովորածը իրական կյանքում։ Մենք քայլ առ քայլ անդրադառնում ենք այն թեմաներին, որոնք ձևավորում են առողջ ֆինանսական մտածելակերպի հիմքը․

  • Ինչ է փողը և ինչպես է այն առաջացել
  • Որտեղից է հայտնվում փողը ընտանիքում
  • Ինչու փողը սահմանափակ ռեսուրս է և ինչու չի կարելի «պարզապես շատ տպել» 
  • Ինչու է փողի արժեքը փոխվում ժամանակի ընթացքում (գնաճ) 
  • Կարիք և ցանկություն տարբերակելը 
  • Բյուջե կազմելու հիմունքներ
  • Խնայողություն և նպատակ դնելու կարևորություն
  • Փոքր քայլերով գումար կառավարելը
  • Աշխատանք, նախաձեռնություն և ձեռներեց մտածողություն
  • Ինչպես կարող է փողը “աշխատել” ժամանակի ընթացքում (խնայողություն, ավանդ, ներդրման գաղափարի հիմունքներ)

Մեր նպատակն է, որ դասընթացի ավարտին Ձեր երեխան ոչ միայն իմանա, թե ինչ է փողը, այլև ունենա ձևավորված մտածելակերպ՝ լինելու նախաձեռնող, խնայող և անվտանգ մերօրյա թվային աշխարհում։
 

Դասընթացի ծրագիր

Ֆինանսական գրագիտություն երեխաների համար | Ինչ պետք է իմանա Ձեր երեխան փողի մասին

Ֆինանսական գրագիտություն երեխաների համար | Ինչ պետք է իմանա Ձեր երեխան փողի մասին

5.0
(3 Կարծիքներ)
Finance Academy

Հեղինակ

Finance Academy

Ֆինանս Ակադեմիան հարթակ է, որը բարդ ֆինանսական գաղափարները դարձնում է պարզ, հասանելի, և կիրառելի բոլորի համար։ Մենք տրամադրում ենք գործնական գիտելիք և գործիքներ սեփական ֆինանսները գրագետ կառավարելու և կայուն ֆինանսական ապագա կառուցելու համար։ Ֆինանսական ազատությունը սկսվում է կրթությունից, իսկ Ֆինանս Ակադեմիան կդառնա Ձեր վստահելի ուղեկիցը այդ ճանապարհին։

 

Սովորե՛ք Ձեզ հարմար ժամի և ցանկացած վայրից։

6900 AMD13400 AMD-49%
Գնել հիմա 6900 AMD