
Ինչպես սկսել գումար խնայել, 9 խորհուրդ
Պատահե՞լ է, որ այցելեք օնլայն խանութ պարզապես «մի բան նայելու», բայց մի քանի րոպե անց մեծ գնում կատարած դուրս գաք։ Ամսվա վերջում էլ մտածեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ աշխատավարձը այդքան արագ վերջացավ։
Եթե այս իրավիճակները ծանոթ են, ժամանակն է սովորել խնայել։ Շատերը չեն խնայում ոչ թե այն պատճառով, որ քիչ են վաստակում, այլ որովհետև գումարը ծախսվում է աննկատ՝ փոքր ու չպլանավորված գնումների արդյունքում։
Այս իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է պարզապես խնայելու սովորություն ձևավորել։ Ստորև ներկայացնում ենք 10 գործնական եղանակ, որոնք կօգնեն ավելի լավ կառավարել Ձեր գումարը։
Սկսեք հետևել Ձեր ծախսերին
Փոքր գնումները՝ սուրճ, առաքումներ, օնլայն պատվերներ, հաճախ կուտակվում են և ամսվա վերջում կազմում մեծ գումար։ Իսկ քանի դեռ չգիտեք՝ ինչ ուղղությամբ եք ծախսում գումարը, դժվար է հասկանալ, թե ինչպես խնայել։
Սկսեք մեկ ամիս գրանցել ձեր բոլոր ծախսերը։ Կարող եք օգտագործել պարզ Excel աղյուսակ, կամ նույնիսկ ավանդական թուղթ ու գրիչ։ Այսպես՝ պարզ կդառնա եկամտի որքան մասն եք ուղղում կարիքներին, ցանկալի ծախսերին, պարտքերին, և այլն։
Որպեսզի հաջողությամբ կարողանաք խնայել, հիշեք հետևյալը։ Մի՛ ընկեք մեծ պարտքերի մեջ, որոնց համար ստիպված կլինեք տարիներով վճարել։ Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք։ Սկզբում կուտակեք ակտիվներ, հետո նոր գնեք այդ մեծ տունը կամ լավ մեքենան։
Ռոբերտ Կիյոսակի
Կազմեք ամսական բյուջե
Խնայել սովորելու հաջորդ կարոևր քայլը բյուջե կազմելն է։ Սկսեք Ձեր ամսական եկամուտը բաժանել հիմնական կատեգորիաների՝ բնակարան, սնունդ, տրանսպորտ, պարտքեր, խնայողություններ, ժամանց, և այլն։ Պլանավորեք ծախսերը յուրաքանչյուր ուղղությամբ, որպեսզի գումարը բավականացնի հիմնական նպատակներին։
Հիշեք, որ բյուջեն ոչ թե սահմանափակում է կյանքը, այլ օգնում ճիշտ կառավարել գումարը։
Բյուջե կազմել նշանակում է որոշել՝ որտեղ գնա փողը, այլ ոչ թե մտածել, թե ուր կորավ այն։
Ջոն Բարնս
Կիրառեք 50/30/20 կանոնը
Եթե դժվարանում եք բյուջե կազմել, կարող եք օգտագործել ամենահայտնի մեթոդը ՝ 50/30/20 կանոնը։ Այն առաջարկում է եկամուտը բաժանել երեք մասի։
- 50%-ը ուղղվում է անհրաժեշտ ծախսերին՝ բնակարան, սնունդ, կոմունալներ։
- 30%-ը նախատեսված է ցանկությունների համար՝ ժամանց, գնումներ, հոբբիներ։
- 20%-ը պետք է ուղղվի խնայողություններին կամ պարտքերի մարմանը։
Օրինակ, եթե ամսական վաստակում եք 400,000 դրամ, ապա մոտ 80,000 դրամ կարող եք նախատեսել խնայողության համար։ Ներբեռնեք ծախսերի պլանավորման մեր անվճար ձևանմուշը, և բոլոր հաշվարկները Google Sheets-ը կկատարի ավտոմատ՝ Ձեր փոխարեն։
Ունեցեք խնայողության նպատակ և բացեք խնայողական հաշիվ
Խնայելը շատ ավելի հեշտ է, երբ գիտեք՝ ինչի համար եք դա անում և ունեք մոտիվացիա։ Սահմանեք կոնկրետ նպատակ՝ օրինակ՝ ճանապարհորդություն, արտակարգ իրավիճակների ֆոնդ, ուսման վճար, բնակարան, և այլն։
Կարող եք բացել առանձին խնայողական հաշիվ բանկում։ Այս դեպքում ոչ միայն կխնայեք, այլև դրա դիմաց տոկոսադրույք կստանաք (հիմնականում տարեկան 4%-ի չափով, կախված Ձեր բանկի պայմաններից)։ Այսինքն հնարավորություն կունենաք մեծացնել գումարը ժամանակի ընթացքում։
Ավտոմատացրեք խնայողությունները
Շատերը նախընտրում են միացնել ավտոմատացնել խնայողությունները, որպեսզի չմոռանան ամեն անգամ փոխանցումներ կատարել խնայողական հաշվին։
Օրինակ, կարող եք օնլայն բանկինգի Ձեր հավելվածի կարգավորումներից այնպես սահմանել, որ յուրաքանչյուր ամիս 50․000 դրամ փոխանցվի խնայողական հաշվին։ Այս մեթոդը հաճախ անվանում են «նախ վճարիր ինքդ քեզ» սկզբունք։
Մի՛ խնայեք այն, ինչ մնում է ծախսելուց հետո, փոխարենը ծախսեք այն, ինչ մնում է խնայելուց հետո:
Ուորեն Բաֆեթ
Միշտ ունեցեք գնումների ցուցակ
Պատահել է չէ՞, որ խանութ գնաք մի մթերք գնելու, բայց տուն վերադառնաք մի մեծ զամբյուղով։ Առանց ցուցակի գնումներ կատարելու դեպքում հաճախ տեսնում և գնում ենք այպիսի բաներ, որոնք առաջնային անհրաժեշտության չեն։ Ուստի անհրաժեշտ է միշտ պլանավորել։
Գրի առեք այն ամենը, ինչ ձեզ պետք է շաբաթվա կամ մի քանի օրվա համար։ Խանութում փորձեք հետևել հենց այդ ցուցակին և չշեղվել։
Կիրառեք 24 ժամվա կանոնը
Ինչքան էլ պլանավորենք գնումները, միևնույն է երբեմն մարքեթինգի զոհ ենք դառնում, հատկապես երբ խոսքը գնում է օնլայն գնումների մասին։
Իմպուլսիվ գնումները խնայողությունների ամենամեծ թշնամին են։ Երբ տեսնում ենք որևէ հետաքրքիր իր, կիրառեք 24 ժամվա կանոնը։ Ըստ կանոնի՝ անհրաժեշտ է սպասել առաջարկում է պարզապես սպասել մեկ օր, մինչ գնում կատարելը։
Շատ դեպքերում այդ ընթացքում հասկանում եք, որ այդ գնումը իրականում այնքան էլ անհրաժեշտ չէ, կամ մոռանում ենք։
Ունեցեք առանձին հաշիվներ տարբեր նպատակների համար
Ծախսերին հետևելն ու անիմաստ ծախսերը կանխելն էլ ավելի հեշտ է դառնում, երբ ունեք առանձին հաշիվներ տարբեր նպատակների համար։
Օրինակ՝ կարող եք ունենալ առանձին քարտ օնլայն գնումների համար, մեկ այլ հաշիվ՝ հիմնական քարտ՝ ամենօրյա ծախսերի համար, և ամսական սահմանված քանակի գումար պահել այդ հաշիվներում։
Ժամանակին վճարեք պարտքերը
Վճարումներն ուշաացնելու դեպքում ավելանում են լրացուցիչ տույժերը և տոկոսներ, ինչ արդյունքում դժվար է խնայողությունների համար գումար հատկացնել։
Փորձեք միշտ ժամանակին կատարել վարկերի և պարքերիվճարումները։ Կարող եք սկսել , ամենաբարձր տոկոսադրույք ունեցող պարտքն առաջինը մարել, ինչը հնարավորություն կտա ավելի շուտ սկսել խնայել։
Հիշեք, որ խնայել չի նշանակում զոհողությունների գնալ։ Երբ սկսում եք վերահսկել ծախսերը, ունենալ բյուջե և հստակ նպատակներ, խնայողությունները աստիճանաբար դառնում են բնական գործընթաց։

Հեղ.՝ Finance Academy
Հրապարակվել է ՝ 02 Մար 2026